Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նոր Էջ» նախագիծը նոր հնարավորություններ կընձեռի մարտական գործողություններում մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդներին

«Նոր Էջ» նախագիծը նոր հնարավորություններ կընձեռի մարտական գործողություններում մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդներին
Հասարակություն
20:11, 11 март 2021
«Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը մարտական գործողություններին մասնակցած և զորացրված անձանց հնարավորություն է տալիս ձեռք բերել մասնագիտական նոր հմտություններ: Այն մեկնարկել է 2021 թվականի հունվարին և իրականացվում է «Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիա»-ի կողմից՝ «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության աջակցությամբ։

Նախագծի շրջանակներում նախատեսվում են համագործակցություններ շուրջ 500 կազմակերպությունների և կառույցների հետ, որոնց պահանջներից ելնելով, կձևավորվեն և կիրականացվեն ուսուցման, զարգացման և ուղղորդման թիրախային ծրագրեր:  

Ծրագրը նախատեսված է  18-30 տարեկան շուրջ 1.000 երիտասարդների համար։ Նրանց հետ անցկացվելու են մասնագիտական հարցազրույցներ և, հիմնվելով ստացված արդյունքների վրա, կազմակերպվելու են մասնագիտական կողմնորոշման ծրագրեր, ուսուցման և զարգացման դասընթացներ:


Արդյունքում՝ թիրախային խմբի երիտասարդները ձեռք կբերեն կամ կվերականգնեն իրենց մրցունակությունն աշխատաշուկայում։

Մարտի 10-ին կայացավ հանդիպում, որտեղ ներկայացվեցին նախագծի ողջ մանրամասները։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ բազմաթիվ երիտասարդներ են դիմել ամենատարբեր մասնագիտությունները ստանալու համար։ 

Լրագրողների հետ զրույցում «Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիա»-ի տնօրեն Արփի Կարապետյանը նշել է, որ իրենք ոչ թե աշխատանքի տեղավորելու խոստում են տալիս, այլ դառնում են կամուրջ՝ աշխատանք փնտրող պատերազմի մասնակից երիտասարդների և գործատուների միջև։


Դիմումների վերջնաժամկետը մարտի 31-ը է․ մինչ այդ երիտասարդները հնարավորություն ունեն նոր մասնագիտացում ձեռք բերելու՝ դիմելով ծրագրին։