Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեւանի համայնքային բյուջեից 347 միլիոն դրամ կուղղվի «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին

Երեւանի համայնքային բյուջեից 347 միլիոն դրամ կուղղվի «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին
Հասարակություն
13:34, 28 декабрь 2021
Երեւանի ավագանին այսօրվա նիստում հաստատեց մի նախագիծ, որով համայնքային բյուջեից 347 միլիոն դրամ կուղղվի «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ բնականոն գործունեությունն ապահովելու համար: Նախագիծը ներկայացրեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

Ներսիսյանը նշեց, որ «Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխության անհրաժեշտություն չի առաջանում: