Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում 2021-ին գրանցված ամուսնությունների թիվն աճել է

ՀՀ-ում 2021-ին գրանցված ամուսնությունների թիվն աճել է
Հասարակություն
10:41, 13 январь 2022
Հայաստանում  2021-ին  գրանցված ամուսնություների թիվն աճել է: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
 
Հունվար-նոյեմբեր ամսիներին, ըստ ԱՎԾ-ի, գրանցվել է 15 902 ամուսնություն՝  2020-ի 10 769-ի ամուսնության փոխարեն: 2019-ին այդ թիվը կազմել է 14 359: Աճել է նաեւ ամուսնալուծությունների թիվը: 2021-ի թ. հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 4 069 ամուսնալուծություն՝ 2020-ի 2 866 դեպքի համեմատ: 2019-ին գրանցվել է ամուսնալուծության 3 545 դեպք: 2021-ին գրանցված ամուսնությունների ամենամեծ թիվը  հոկտեմբեր  ամսին է տեղի ունեցել՝ 1677, ամենափոքր թիվը՝ հունվարին՝ 1124: 2021-ի հունվար-նոյեմբերին արձանագրված ամուսնալուծությունների ամենամեծ թիվն արձանագրվել է օգոստոսին՝ 452 դեպք, ամենաքիչը՝ հունվարին՝ 270 դեպք: