Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կայացել է արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Կայացել է արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
Հասարակություն
23:03, 04 февраль 2022
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել արագ արձագանքման բժշկական թիմի (ԱԱԲԹ) ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը։ Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեսբուքի էջում:
 

 
«Խմբի անդամները հանդես են եկել զեկույցներով, անդրադարձել ԱԱԲԹ-ի հաստիքների, գույքացանկի, նյութատեխնիկական միջոցների հատկացումներին առնչվող հարցերին։
 

 
Նիստի ընթացքում քննարկվել են արագ արձագանքման բժշկական թիմի միջազգային գրանցման և մենթորի տրամադրման ընթացակարգերին, ընթացիկ այլ հարցերի։
 

 
Քննարկումների արդյունքում որոշվել է տասնօրյա ժամկետում քննարկել թիմի ղեկավարի և նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի պաշտոններում թեկնածուների ցուցակները և տալ համապատասխան առաջարկություններ։
 

 
Հնչել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցության և գործառույթների վերաբերյալ առաջարկներ։
 

 
Նիստի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ԱԱԲԹ-ի նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ` վերջնականացնելով գույքացանկերի կազմումը, մենթորների ցանկի հրապարակումը, ձևավորելով թիմի մարզիչների խումբը` համապատասխան ուսուցման դասընթացները կազմակերպելու նպատակով:
 

 
Նիստի արդյունքում առաջարկ է եղել միջգերատեսչական աշխատանքային խմբին կից ստեղծել ստանդարտ գործելակարգերի մշակման ենթախումբ, որում կընդգրկվեն համապատասխան ոլորտների մասնագետներ:
 
Նշենք, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերը կգումարվեն առնվազն ամիսը մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` ավելի կարճ ժամանակահատվածներում:
 
Աշխատանքային խմբի անդամները յուրաքանչյուր հաջորդ նիստի ընթացքում կներկայացնեն հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ։