Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես առանց վարչապետի մասնակցության ընթրիքի մասին հեքիաթ հորինել և դա հրամցնել սեփական ԶԼՄ-ներով․ կամ կեղծիք տարածող ԶԼՄ-ների պատասխանը՝ Freedom House-ին

Ինչպես առանց վարչապետի մասնակցության ընթրիքի մասին հեքիաթ հորինել և դա հրամցնել սեփական ԶԼՄ-ներով․ կամ կեղծիք տարածող ԶԼՄ-ների պատասխանը՝ Freedom House-ին
Հասարակություն
23:30, 05 февраль 2022
Հայտնի չէ՝ պատահականություն էր, թե պայմանավորվածություն, բայց այսօր ՀՅԴ 131-րդ տարեդարձին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Բակո Սահակյանի և նախկին իշխանության այլ ներկայացուցիչների հրապարակային հանդիպումից հետո նախկինների ազդեցության ներքո գործող լրատվադաշտում ապատեղեկատվություն գեներացնող հիմնական ակտիվը որոշեց զբաղվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հերթական կեղտոտ ապատեղեկատվությունը տարածելով՝ փորձ անելով մտնել միջազգային հարթություն։ Ընդ որում՝ իրենց լրատվամիջոց հռչակած ՍՊԸ-ները վարչապետին վերաբերող այդ ֆեյք տեղեկությունը տարածեցին առանց անգամ այն ստուգելու փորձի։ 

Հայտնի շրջանակն այս անգամ տարածեց, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի ՆԳ նախարարի հետ ռեստորանում մասնակցել է ճաշի, որի ընթացքում միջադեպ է գրանցվել, և Նիկոլ Փաշինյանը «հարբել է և հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին», ինչին վրացի նախարարը չի դիմացել։ 

Մի կողմ թողնենք, որ այս մառազմը արդեն օգտագործված սցենար է, որի նպատակը ռուսական լսարանում վարչապետին և Հայաստանի իշխանություններին վարկաբեկելն ու հեղինակազրկելն է։ Բայց դա անել նման ապիկար ձևով, պարզապես անընդունելի պետք է լինի անգամ պատվիրատուների համար։ 

Civic.am-ը պարզեց, որ վերոնշյալ ընթրիքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել։ Մասնակցել են այլ պաշտոնյաներ։ Սա սակայն չի խանգարել «Անտիֆեյք» կոչվող անհեթեթությանը մի ամբողջ մառազմատիկ, անգամ զավեշտալի պատմություն հորինել, իսկ նախկինների ԶԼՄ-ներին՝ լայնորեն տարածել այն։  

Ուշագրավը տվյալ ցնդաբանությունը տարածողների շրջանակն է՝ 168.am, Yerkir.am, Pastinfo.am, Yerevan.today, Politik.am, Hayeli.am, Para.tv, 7or.am և այլն։ Եվ, իհարկե, ապատեղեկատվության տարածման այս օպերացիան կիսատ կլիներ, եթե այն չհասցվեր ռուսալեզու լսարանին, ինչը կատարվեց քոչարյանական Армянская вендетта տելեգրամյան ալիքով։ 

Նման ապիկար օպերացիաների սիրահարները վաղուց պետք է հասկացած լինեին, որ հասարակությանը ապատեղեկատվություն և ցնդաբանություն մատուցելը արդյունք չի կարող ապահովել։ Այն պարզ պատճառով, որ այդ սուտը բացահայտվելու է։ Նույնը՝ նաև ռուսական լսարանի դեպքում, եթե, իհարկե, չենք բացառում այն տարբերակը, որ անձամբ Վլադիմիր Պուտինը հետևում է քոչարյանական տելեգրամ ալիքներին։ 

Վերջին 4 տարիների փորձը նրանց համար պետք է բավարար լիներ։ Բայց հայտնի շրջանակները չեն խնայում ոչ քամուն տրվող հսկայական գումարները ու ոչ էլ սեփական առանց այդ էլ մաշած հեղինակությունը։ 

Ի դեպ, սա թերևս հայ իրականության մեջ ԶԼՄ անունը կրող «գործիքների» լավագույն պատասխանն է Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը, որն այսօրվա հայտարարությամբ մտահոգություն է հայտնել Հայաստանում պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելու համար ՀՀ քաղաքացու  դատապարտման առաջին գործի կապակցությամբ և կոչ արել խորհրդարանին՝ չեղարկել այդ օրենքը։

Գեղամ Ադյան