Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտահրավերներով լեցուն այս աշխարհում կանայք այսօր ներկայանում են որպես առաջնորդներ. Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել

ՀՀ-ում ԱՄն դեսպան ԼԻն Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:  

Մարտահրավերներով լեցուն այս աշխարհում կանայք այսօր ներկայանում են որպես առաջնորդներ։ Պատմության քառուղիներում կանայք պայքարել են անհավասարության, անարդարության  ու իրենց ճանապարհին առկա խոչընդոտների դեմ՝ ավելի մեծ հնարավորություններ ապահովելով բոլոր կանանց ու աղջիկների համար։ 


Առաջարկում ենք դիտել դեսպան Թրեյսիի շնորհավորանքն այս տոնի կապակցությամբ։