Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի փորձագետներն այցելել են ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող Արցախի տարածքներ

ՄԱԿ-ի փորձագետներն այցելել են ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող Արցախի տարածքներ
Հասարակություն
11:42, 14 март 2022
ՄԱԿ-ի՝ շրջակա միջավայրի հարցերով փորձագետներն այցելել են Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատված։ Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին

Հուսեյնովը, որն Ալիևի ներկայացուցիչն է Արցախի օկուպացված տարածքների հետ կապված հարցով։

Թե ՄԱԿ-ի փորձագետները հատկապես ինչ նպատակով են այցելել ու ինչ է քննարկվել այցի ընթացքում, չի մանրամասնվում, միայն նշվում է, որ նրանց ներկայացվել է օկուպացված հայկական տարածքների բնապահպանական վիճակը և նախանշվել հետագա անելիքները։

Բնականաբար, Ադրբեջանը չէր ներկայացնի, թե ինչ բնապահպանական աղետ է թափել այդ տարածքների վրա 44 օր շարունակ՝ ֆոսֆորային ու արգելված բազմաթիվ տեսակի զենքերից։