Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դասընթացներ՝ վիրավոր զինվորների և նրանց ընտանիքների անդամների համար

Դասընթացներ՝ վիրավոր զինվորների և նրանց ընտանիքների անդամների համար
Հասարակություն
17:01, 17 март 2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները մարտի 17-ից Զինվորի տանը սկսել են զինվորների և նրանց ընտանիքի անդամների համար նախատեսված դասընթացը՝ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրության ուսուցման թեմաներով:

Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Հրանտ Պապիկյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմատիվ իրավական ակտերի դրույթները։

Շուրջ 2 ամիս տևողությամբ անվճար դասընթացին կմասնակցեն զինվորների ընտանիքներից 10 հոգի։

Տեսչական մարմինն ու Զինվորի տունը համագործակցության հուշագիր էին կնքել 2021 թ. նոյեմբերի 19-ին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած շահառուներին կողմերն աջակցելու են նաև պրակտիկա անցնելու և աշխատանքի ընդունվելու հարցերում։

Տեսչական մարմինը Զինվորի տանը նաև գրքեր է նվիրաբերել։