Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աբովյանում մեքենա է այրվել․ տուժածները հոսպիտալացվել են

Աբովյանում մեքենա է այրվել․ տուժածները հոսպիտալացվել են
Հասարակություն
23:12, 27 апрель 2022
Ապրիլի 27-ին՝ ժամը 18։47-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի փողոցում այրվում է ավտոմեքենա, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի փողոցում «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1961 թ.) բախվել է տներից մեկի պատին և բռնկվել:Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 18:57-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին և ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված 1959 թ.)․ վերջիններս հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտոն» ՓԲԸ: