Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին մայրաքաղաքի տարբեր հատվածներից կան 125 բերման ենթարկվածներ․ Ոստիկանություն

Այս պահին մայրաքաղաքի տարբեր հատվածներից կան 125 բերման ենթարկվածներ․ Ոստիկանություն
Հասարակություն
11:35, 02 май 2022
Այս պահին մայրաքաղաքի տարբեր հատվածներից կան125 բերման ենթարկվածներ, «Ազատությանը» հայտնեցին Ոստիկանության լրատվական կենտրոնից։

Այսօր առավոտյան ժամը 8։30-ից ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաները․ կենտրոնական տասնյակից ավելի փողոցներ փակ են։ Ոստիկանությունը Խորենացի փողոցից քաղաքացիներին բերման էր ենթարկում՝ փորձելով բացել ճանապարհը։

Փակ է Մաշտոցի պողոտա և Պուշկին փողոցի խաչմերուկը, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի հատվածում ցուցարարներն աղբամաններ, նստարաններ են տեղադրում։ Չորս կողմից փակ է Ֆրանսիայի հրապարակը։

Աղբյուր՝ azatutyun.am