Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սևանա լճում որոնողական աշխատանքները դադարեցվել են. իրականացվել է օդային և ջրային հետախուզություն

Սևանա լճում որոնողական աշխատանքները դադարեցվել են. իրականացվել է օդային և ջրային հետախուզություն
Հասարակություն
21:12, 10 май 2022
Մայիսի 10-ին, ժամը 07։50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խմբերը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարութունից:

Որոնողական աշխատանքներին ներգրավվել է 32 փրկարար ծառայող, թվով 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվել է օդային և ջրային հետախուզություն՝ թռչող և լողացող սարքերի օգնությամբ:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։