Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պաշտոնական պատվիրակության ճանաչողական այց» ծրագրի շրջանակում ՀՀ ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական և քաղաքացիական բժշկության հարցերով մի խումբ պատասխանատուներ կծանոթանան ԱՄՆ փորձին

«Պաշտոնական պատվիրակության ճանաչողական այց» ծրագրի շրջանակում ՀՀ ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական և քաղաքացիական բժշկության հարցերով մի խումբ պատասխանատուներ կծանոթանան ԱՄՆ փորձին
Հասարակություն
17:20, 21 июнь 2022
ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական և քաղաքացիական բժշկության հարցերով մի խումբ պատասխանատուներ այս օրերին «Պաշտոնական պատվիրակության ճանաչողական այց» ծրագրի շրջանակում Միացյալ Նահանգներում են, որտեղ նրանք կայցելեն մի շարք ռազմաբժշկական հաստատություններ, կդիտարկեն այդ կառույցներում կիրառվող մարտավարությունները, ընթացակարգերը և կծանոթանան ԱՄՆ փորձին՝ մարտական պայմաններում ձեռք բերած վնասվածքների հետ կապված խնդիրների կարգավորման, պաշտպանական ռեսուրսների տնօրինման և ռազմաբժշկական անձնակազմի ուսուցման ու վերապատրաստման կազմակերպման հարցերում։  Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Հուսով ենք, որ այս ճանաչողական այցը կնպաստի Հայաստանում ռազմաբժշկական կրթության համակարգի բարելավման աշխատանքներին։