Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է Արցախի պետնախարարի և ՄԻՊ-ի հետ

Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է Արցախի պետնախարարի և ՄԻՊ-ի հետ
Հասարակություն
13:32, 24 июнь 2022
Հունիսի 23-ին  Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանին և ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։

Հայտնում է Արցախի ՄԻՊ-ը հայտնում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը և Արցախի պետնախարարը քննարկել են  ներկա պայմաններում արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առումով կարևորվել է համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցերին, Արցախ–Սփյուռք կապերին։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է բերել Արցախի իշխանություններին եկեղեցու նկատմամաբ դրսևորած հոգատար վերաբերմունքի համար։

Հանդիպման ավարտին Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Մայր Աթոռի և նրա աշխարհասփյուռ թեմերի՝ Արցախին բերած զորակցության համար։