Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջապահական հիմնարկների հաշվետվությունը

Ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջապահական հիմնարկների հաշվետվությունը
Հասարակություն
22:22, 13 июль 2022
Քննարկվեցին կառուցվածքային և կադրային բարեփոխումների արդյունքում ձևավորված միջավայրը, որը նպաստում է առկա մարտահրավերները հաղթահարելուն։ 

Ընդգծվեցին հետագա գործունեության առաջնահերթությունները.

✅ Հիվանդանոցային և պոլիկլինիկական օղակում բնակչությանը տրամադրվող բժշկական օգնության որակի շարունակական աճ
✅ Բուժհիմնարկների նյութատեխնիկական հագեցվածության համալրում, շենքային պայմանների բարելավում
✅ Հանրապետությունում բուժման բացառիկ մեթոդների ծավալի ավելացում, իրականացվող վիրահատական և կոնսերվատիվ բուժման եղանակների կատարելագործում, ախտորոշիչ հետազոտությունների  որակական և քանակական ընդլայնում
✅ Պոլիկլինիկաներում բուժանձնակազմի  ծանրաբեռնվածության օպտիմալացում և աշխատավարձերի բարձրացում
✅ Փորձի փոխանակում տարբեր բուժհիմնարկների և առաջատար առողջապահական ընկերությունների միջև
✅ Համակարգի հաշվետվողականության գործընթացի հետագա  ապահովում և բարելավում։

Նիստին ներկա էին Երևանի քաղաքապետ Hrach Sargsyan ֊ը, փոխքաղաքապետ Gevorg Simonyan ֊ը, Առողջապահության վարչությունը վարչության պետի՝ Յակով Ասատրյան ֊ի գլխավորությամբ, Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոց.հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ashot Sargsyan -ը։