Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղուկասավանում, Խոյում և Մեղրաշատում շչակ է գործարկվելու

Ղուկասավանում, Խոյում և Մեղրաշատում շչակ է գործարկվելու
Հասարակություն
21:14, 11 август 2022
Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրում օգոստոսի 12-ի ժամը 10։00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է բնակավայրի շչակը:
Ըստ աղբյուրի՝ նույն օրվա ժամը 11:00-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած բնակավայրում անցկացվելու է նշված թեմայով վարժանք։ Այստեղ ևս շչակ է գործարկվելու:

Նշվում է, որ օգոստոսի 12-ի ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրում շչակ է փոձարկվելու:
ՀՀ ԱԻՆ-ը Ղուկասավանի, Խոյի և Մեղրաշատի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։