Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Փամբուխչյանը մասնացել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերից Վարդան Քոչարյանի հոգեհանգստին

Արմեն Փամբուխչյանը մասնացել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերից Վարդան Քոչարյանի հոգեհանգստին
Հասարակություն
14:50, 17 август 2022
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը քիչ առաջ մասնացել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից մահացած Վարդան Քոչարյանի հոգեհանգստին։ Նշենք, որ Հայաստանում այսօր և վաղը սուգ է հայտարարվել․ որոնողափրկարարական աշխատանքները պայթյունի տարածքում շարունակվում են, կա 16 զոհ, 2 անհետ կորած։ 

Ավելի վաղ նախարարը ցավակցել էր ողբերգական պայթյունի զոհերի հարազատներին՝ ֆեյսբուքյան էջում գրելով․ «Օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։

Ցավոք այս աղետալի իրավիճակի հետևանքով ունենք 16 զոհ և 2 անհետ կորած։

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների և համբերություն` անհետ կորած քաղաքացիների ընտանիքի անդամներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում տուժածներին։

Այս պահին ևս իրականացվում են որոնողա-փրկարարական, հովացման, ինչպես նաեւ տարածքի մաքրման աշխատանքներ։

Հ.Գ. Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր առաջին իսկ վայրկյանից մեր կողքին են»։