Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Ավինյանը մասնակցել է Սիսիանի քարի վերամշակման արտադրամասի վերագործարկմանը

Տիգրան Ավինյանը մասնակցել է Սիսիանի քարի վերամշակման արտադրամասի վերագործարկմանը
Հասարակություն
21:51, 24 август 2022
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը նախօրեին մասնակցել է Սիսիան քաղաքում «VH Stone» քարի վերամշակման արտադրամասի վերագործարկման միջոցառմանը։

այս մասին Ավինյանը  գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«ԶՊՄԿ-ին (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ-խմբ.) պատկանող արտադրամասը չէր գործում 2019թ. ի վեր, և այս տարի է ԶՊՄԿ-ի նոր ղեկավարության որոշմամբ վերագործարկվել։

Այն արդեն ունի 40 աշխատատեղ, բայց արտադրական հզորության ընդլայնման պարագայում կարող է ապահովել մինչև 100»,-գրել է Ավինյանը՝ հավելելով, որ տնտեսական նման միավորների ու համապատասխան ենթակառուցվածքների շնորհիվ է, որ Հայաստանի մարզերը կարող են զարգանալ՝ ինչպես բնակչությանը աշխատատեղերով ապահովելու, այնպես էլ տեխնոլոգիական զարգացմամբ տնտեսությունը վերափոխելու միջոցով։