Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիրականացվեն մետրոյի՝ Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները. Երևանի քաղաքապետարանն ու «Մետրոգիպրոտրանսը» համաձայնագիր են ստորագրել

Կիրականացվեն մետրոյի՝ Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները. Երևանի քաղաքապետարանն ու «Մետրոգիպրոտրանսը» համաձայնագիր են ստորագրել
Տնտեսություն
12:39, 18 июнь 2022
ՔՊ կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավինյանը:

«Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։ Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով»,- գրել է նա։