Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է քաղաքապետարանի ծրագրով․ Հակոբ Կարապետյան

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է քաղաքապետարանի ծրագրով․ Հակոբ Կարապետյան
Հասարակություն
18:36, 02 декабрь 2021
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է քաղաքապետարանի ծրագրով: Բառացիորեն նույն նյութով, նույն ձեւով ու ծավալներով վերականգնվում է, ընդ որում, աշխատանքներին մասնակցում է համահեղինակ ճարտարապետը։ 

Վերանորոգման կարիքն առաջացել է ոչ միայն արտաքին մաշվածության բերումով, այլեւ «անտեսանելի» խնդիրների, ինժեներական էլեմենտների վերականգնման, ջրամեկուսման անհրաժեշտությամբ:  

Քարերը, որոնք շատ մաշված չեն, նույնությամբ դրվելու են իրենց տեղը, մաշված քարերը նույն կարմիր տուֆով են փոխարինվելու, տարածքի սիզամարգերը վերջապես հնարավորություն կունենան ոռոգվելու:  Նորմալ կանաչ հանրային տարածք ենք ստանալու եւ վերականգնված պատմաճարտարապետական միջավայր:

Հիշեցնենք, որ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը անդրադառնալով վերանորոգմանը գրել էր, որ, եթե այդ պատմական քարերը գցելու են ժողովուրդը լավ կանի վերցնի այն։