Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Լամբադա» կամրջի տակ բախվել են Kia-ն ու 2 Opel-ներ

Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Լամբադա» կամրջի տակ բախվել են Kia-ն ու 2 Opel-ներ
Հասարակություն
14:25, 31 август 2022
Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ ժողովրդին հայտնի կամրջի տակ, թունելի սկզբնամասում, բախվել են Kia և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ների գազաբալոններն ու տեղում իրականացրել ուժեղացված ծառայություն։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։