Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ․ ԱԻՊԾ

Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ․ ԱԻՊԾ
Հասարակություն
15:18, 10 апрель 2021
ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ կեսօրին, «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք: 

Նշենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում: «Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի տեղում: 

Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ: 

Պարզաբանումների և այլ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: