Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վթարային ջրանջատում՝ մի շարք հասցեներում

Վթարային ջրանջատում՝ մի շարք հասցեներում
Հասարակություն
11:42, 13 октябрь 2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 13-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 14-ը ժամը 07:30-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նաիրյան 168-189 շենքերի, Սայաթ-Նովայի 17-27 շենքերի, Նալբանդյան 40Ա-65 շենքերի, Խաղաղության, Սարգիս Սևանեցու, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան և Էներգետիկների փողոցների ջրամատակարարումը:

Հոկտեմբերի 13-ին ժամը 08:00-18:00-ն կդադարեցվի Աբովյան 27, Իսահակյան 22-30 զույգ համարների, Մաշտոց 48, 50, 52,54 զույգ համարների շենքերի ջրամատակարարումը:

Հոկտեմբերի 13-ին ժամը 10:30-13:00-ն կդադարեցվի Ն. Տիգրանյան փողոցի և 1 փակուղու ջրամատակարարումը:

Հոկտեմբերի 13-ին ժամը 11:00-21:00-ն կդադարեցվի Քասախ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: