Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարդիկ միլիոններ են կորցրել. պետական պաշտոնյան պետք է գնար Լարսում կանգներ, ամեն ինչ աներ, որ մարդիկ իրենց գումարները չկորցնեին. Սուքիասյանը՝ Քերոբյանին

Մարդիկ միլիոններ են կորցրել. պետական պաշտոնյան պետք է գնար Լարսում կանգներ, ամեն ինչ աներ, որ մարդիկ իրենց գումարները չկորցնեին. Սուքիասյանը՝ Քերոբյանին
Հասարակություն
14:33, 03 ноябрь 2022
Պետական պաշտոնյան պետք է գնար Լարսում կանգներ, ամեն ինչ աներ, որ մարդիկ էդ գումարները չկորցնեին։ Մարդիկ իրենց տները գրավ են դնում, վարկ վերցնում, չեն կարողանում պաշտոնյայի հետ կապ հաստատել։ Հիմա ինձ ասում եք՝ 14.1 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել. դա բիզնեսն է տանջվում, չարչարվում, դուք էլ ասում եք՝ սենց բան է եղել։ Այդ թիվը հայտնի դեպքերի արդյունքում է եղել, մի՛ վերցրեց ձեզ վրա։

Այս մասին ԱԺ-ում այսօր ասաց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023թ. բյուջեի քննարկման ժամանակ կոչ անելով նախարարության արածի մասին խոսել թվերով և ուրիշի արածներն իրենց չվերագրել։

«Շատ պաշտոնյաներ են գալիս, շատ ենք խոսում, բոլորը թվեր ու ժամկետներ են ասում, կազմակերպությունների անուններ են հրապարակում, իսկ Ձեզ հետ խոսելիս, ինչ ասում ենք, ասում եք՝ անում ենք, արեցինք, պայմանավորվել ենք....Ինձ համար հաճելի չի էս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ։ Այդքան հարց տվեցինք ու ոչ մի թիվ, ոչ մի կազմակերպության, ծավալի մասին բան չլսեցի»,- ասաց Քերոբյանը։

Քերոբյանի խոսքերին Սուքիասյանը հակադարձեց՝ շեշտելով, որ քաջատեղյակ է, թե 14.1 աճն ինչպես ու ինչի արդյունքում է արձանագրվել ու տնտեսության որ ճյուղն ինչ արդյունք է ցույց տվել։