Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարմիր խաչի ավտոմեքենաները Արցախ կվերադառնան դեղորայքով բեռնված

Կարմիր խաչի ավտոմեքենաները Արցախ կվերադառնան դեղորայքով բեռնված
Հասարակություն
13:13, 24 декабрь 2022
Արդեն 13 օր է Արցախի շրջափակման մեջ է։ Արցախի ԲԿ-ների ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկին`4 ամսական փոքրիկին, այսօր Հայաստան տեղափոխած Կարմիր խաչի ավտոմեքենաները Արցախ վերադառնալիս կտեղափոխեն որոշակի քանակով անհրաժեշտ դեղորայք։  

Այս մասին civic.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։  

Նա հայտնեց, որ դեղորայքը, բժշկական պարագաների տեսակն ու քանակը համաձայնեցվել է Արցախի համապատասխան հաստատությունների հետ: Հարցին, թե այսպիսի նախաձեռնությունները արդյոք կկրեն պարբերական բնույթ, Ամատունին ասաց. «Մենք չենք կարող այս պահին որոշակի բան ասել, մեզ տեղեկություն տալիս են որոշում կայացնողները, մենք ընդամենը միջնորդներ ենք»: