Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դասակի հրամանատարի կողմից պարզ ու հասարակ գործողություններ արվելու դեպքում, ողբերգությունը տեղի չէր ունենա

Դասակի հրամանատարի  կողմից պարզ ու հասարակ գործողություններ արվելու դեպքում, ողբերգությունը տեղի չէր ունենա
Հասարակություն
20:54, 19 январь 2023
Զինվորական համազգեստը մի կերպ՝ կրելու կանոնների խախտումով, վրան գցած դասակի հրամանատարը, ում անմիջական հրամանատարության տակ են եղել զոհված տղաները, փորձում է «բառդակի» պատասխանատուների ցուցակ կազմել , որի միայն վերջում այն էլ որպես «սպա» է ներկայացնում իրեն։ Ակնհայտ է, որ հենց դասակի հրամանատարը պիտի զինվորներին հրամայեր հեռացնել ճաղավանդակները՝ հակահրդեհային անվտանգության կանոններից ելնելով, հրամայեր տեղափոխել վառարանը մուտքի դռան մոտից, բացատրական աշխատանք տաներ անձնակազմի հետ հրդեհային անվտանգության կանոնների մասին, ինչը ակնհայտորեն չի արել։ Դասակի հրամանատարի  կողմից այս պարզ ու հասարակ գործողությունները արվելու դեպքում, ողբերգությունը տեղի չէր ունենա։ Ու եթե երիտասարդը գոնե մի քիչ զինվորական պատիվ ունենար, ոչ թե լրագրողների առաջ թատրոն կտար, այլ գլուխը կախ կընդուներ իր մեղավորությունը։ 

Մի բան է, երբ հասարակ քաղաքացին է քաղաքական իշխանության պատասխանատվության մասին խոսում, մի ուրիշ բան, երբ դա անում է այն սպան, որը զոհվածների անմիջական հրամանատարն է, ում ուղիղ պարտականությունն է եղել հակահրդեհային կանոնների պահպանումը կացարանում, զինվորներին կահավորման հետ կապված հստակ հրամաններ տալը։

Անուշ Վարդանյան