Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վենետիկի ավանդական կառնավալն այս տարի նշվում է մեծ մաշտաբով

Վենետիկի ավանդական կառնավալն այս տարի նշվում է մեծ մաշտաբով
Հասարակություն
21:00, 17 февраль 2023
Շաբաթ օրը՝ փետրվարի 4-ին, Վենետիկում սկսվել է ավանդական կառնավալը և կշարունակվի մինչև փետրվարի 21-ը։ Այս տարվա ծրագիրը ներառում է դիմակահանդեսներ, գոնդոլների շքերթներ և փողոցային ներկայացումներ: COVID-19-ի համաճարակից ի վեր առաջին անգամ փառատոնն անցկացվում է մեծ մասշտաբով։ 

Տարեցտարի կառնավալը գրավում է հազարավոր զբոսաշրջիկների, որոնք ցանկանում են ընկղմվել տոնի և հեքիաթի զարմանալի մթնոլորտում: Այն տարվա ամենասպասված իրադարձություններից մեկն է ոչ միայն Վենետիկի, այլև ամբողջ Իտալիայի համար։

Աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկի փողոցներում փառատոնի ժամանակ կարելի է հանդիպել տարբեր կանանց և տղամարդկանց՝ գունեղ, շքեղ հագուստներով ու դիմակավորված: Ավանդույթի համաձայն՝ Վենետիկում կառնավալը սկսվում է Մոխրի չորեքշաբթիից 12 օր առաջ՝ այն օրը, երբ հավատացյալները սկսում են Մեծ պահքը, որը տևում է քառասունհինգ օր:

Այս անունը տրվել է հին ծեսի պատճառով, որի ժամանակ խոստովանողների գլուխները ցողում էին մոխիրով՝ ի նշան մեղքերի թողության, և քահանան արտասանում էր հետևյալ խոսքերը. «Հող էիր և հող կդառնաս»: