Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում ծննդկան է մահացել. երեխայի վիճակը գնահատվում է նորմալ․ Արմենպրես

Երևանում ծննդկան է մահացել. երեխայի վիճակը գնահատվում է նորմալ․ Արմենպրես
Հասարակություն
17:34, 07 май 2021
Երևանի բժշկական կենտրոններից մեկում մայիսի 6-ին ծննդաբերությունից հետո մայրը մահացել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

«Կինը 30 տարեկան էր, հղիությունը 36 շաբաթական է եղել: Մահը գրանցվել է պրեէկլամպսիա հիվանդության (հազվագյուտ հիվանդություն, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով, ախտորոշվում է հղիության 20-րդ շաբաթվանից հետո) պատճառով»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ երեխայի վիճակը երեկվա դրությամբ նորմալ է:

Նրա խոսքով՝ փոքրիկը լույս աշխարհ է եկել  կեսարյան հատման միջոցով: