Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզում պատռել են Ռոբերտ Քոչարյանի ցուցապաստառը

Շիրակի մարզում պատռել են Ռոբերտ Քոչարյանի ցուցապաստառը
Հասարակություն
11:22, 15 май 2021
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ԱԺ առաջիկա ընտրություններում վարչապետի թեկնածուի հայտ ներկայացրած, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Շիրակի մարզում պատռված ցուցապաստառի լուսանկարը ու գրել. 

«Ջաջուռի լեռնանցք, թամբ։ Շիրակի եւ Փամբակի լեռնաշղթաների հանգուցակետում։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1952 մ, ուրիշ տվյալներով՝ 1969 մ։ Ձյունը հաշվել է»։
 
Հիշեցնենք, որ Քոչարյանի պաստառը Ալավերդիում,  Սիսիանում և Կապանում,  Եղեգնաձորում, Արտաշատում էլ, այսպես ասած, «արյունով էր ներկվել»: