Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր պաշտպանության համակարգին օգտակար կլինի նաև քաղաքին մոտիկ հարմարավետ հրաձգարանների հիմնումը. Հակոբ Արշակյան

Այսօր՝ ապրիլի 25-ին մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին խնդրեց անդրադառնալ այն փոփոխություններին, որոնք արվել են հրաձգարանների առնչությամբ. արդյոք դրանք կազդե՞ն քաղաքացիական կամ մասնավոր հրաձգարաններ հիմնելու պրոցեսի վրա:

«Մենք բացում ենք այս դաշտը, բնականաբար, համապատասխան չափանիշների պահպանման դեպքում. մասնավոր հատվածը ևս կկարողանա օգտվել այս հնարավորությունից: Սակայն պետք է այնպիսի չափանիշներ, լիցենզավորման այնպիսի պահանջներ նախատեսենք, որպեսզի հետագայում խուսափենք տարբեր խնդրահարույց իրավիճակներից»,- նշեց Արփինե Սարգսյանը և հավելեց, որ մինչև հուլիսի 1-ը երկարաձգելու նպատակը հենց դա է, որպեսզի մինչև վերջին ռիսկը գնահատվի և կառավարելի դառնա:

Հակոբ Արշակյանը արձանագրեց, որ Հայաստանում բավարար քանակությամբ բարձրորակ հրաձգարաններ չկան, և խնդրեց ներդնել միջազգային լավագույն փորձը, որ քաղաքին մոտիկ հարմարավետ հրաձգարաններ լինեն, որպեսզի մեր քաղաքացիները գնան, ծանոթանան և կարողանան կիրառել զենքեր. «Դա նույնպես մեր պաշտպանության համակարգին օգտակար կլինի»:
 
Մանրամասն՝ տեսանյութում