Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի սահմաններին այժմ հանգիստ չէ ադրբեջանական ԶՈՒ-ի սադրիչ գործողությունների հետևանքով. Հակոբ Արշակյանը առաջարկեց հետաձգել ԱԺ արտահերթ նիստը

Հայաստանի սահմաններին այժմ հանգիստ չէ ադրբեջանական ԶՈՒ-ի սադրիչ գործողությունների հետևանքով. Հակոբ Արշակյանը առաջարկեց հետաձգել ԱԺ արտահերթ նիստը
Հայաստան
18:52, 11 апрель 2023
«Ժամեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով այժմ Հայաստանի սահմաններին հանգիստ չէ: Ես ցանկանում եմ մեր զինված ուժերին և զինվորներին զորակցության խոսքեր ասել ԱԺ անունից, ուժ և կորով մաղթել նրանց մեր հայրենիքի սահմանների պաշտպանության հարցում»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: 

Նա հույս հայտնեց, որ մինչև վաղը սահմանային իրավիճակի որոշակի հանգուցալուծում կլինի, և առաջարկեց բոլոր մնացած հարցերին անդրադառնալ վաղվա նիստում: