Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայիսի 1-ին բախումներ ոստիկանության հետ՝ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում

Մայիսի 1-ին բախումներ ոստիկանության հետ՝ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում
Հասարակություն / Տարածաշրջան
21:25, 01 май 2023
Ստամբուլում Աշխատավորների համերաշխության միջազգային օրը Թաքսիմ հրապարակի մոտ ցուցարարները բախումներ են ունեցել ոստիկանների հետ․ գրում է 1lurer-ը։

Ավելի վաղ իշխանություններն այստեղ արգելել էին մայիսմեկյան ցույցի անցկացումը։

Իրավապահները բերման են ենթարկել մի քանի հոգու, սակայն թույլ են տվել ցուցարարների փոքր խմբին ծաղկեպսակներ դնել հուշահամալիրում։

Ստամբուլի Թաքսիմ հրապարակը դարձել է բողոքի շարժման խորհրդանշան։ 1977 թվականին մայիսմեկյան ցույցը ցրելիս այստեղ ավելի քան 30 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։