Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաթումիում Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 22 մարդու

Բաթումիում Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 22 մարդու
Տարածաշրջան
15:52, 07 май 2022
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երեկ ուշ երեկոյան Բաթումիում Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության ցույցի ժամանակ իրավապահները բերման են ենթարկել 22 մարդու։ Նրանք բոլորն էլ «Ազգային շարժման» անդամներ են. գրում է Վրաստանի Հանրային ՀԸ-ն:

Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ ձերբակալությունը կատարվել է վարչական իրավախախտման փաստով։

Բախմանը հաջորդել է Բաթումիի Գամսախուրդիա փողոցում տեղադրված վրանները հանելու և փողոցի ավտոմեքենայի հատվածն ազատելու պահանջը։ Իրավապահները պնդում էին, որ ցուցարարների թիվը կրճատվել է, և փողոցը փակելու կարիք չկա, ուստի պահանջում էին տարածքը ազատել և ցուցարարներին ժամանակ տվեցին։ Հակառակն են հայտարարում «Ազգային շարժման» անդամները: Նրանք ասում են, որ ոստիկանները առանց նախազգուշացման տապալել են վրանները և սկսել ձերբակալել:

«Ազգային շարժման» անդամները վրաններ են տեղադրել Աջարիայի կառավարության շենքի դիմաց։ Նրանց խոսքով՝ իրենք կմնան վրաններում այնքան ժամանակ, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլին բուժման նպատակով արտերկիր չի տեղափոխվել։