Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը

Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
Հասարակություն
19:56, 16 май 2023
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների օրերը:

Համաձայն հրամանի՝ միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

09.06.2023 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»
13.06.2023 թ. - «Օտար լեզուներ»
16.06.2023 թ. - «Մաթեմատիկա»
20.06.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»
23.06.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
27.06.2023 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»: