Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Վաղարշյան փողոցում

Հրդեհ Վաղարշյան փողոցում
Հասարակություն
15:06, 18 май 2023
Մայիսի 18-ին, ժամը 13:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 24/1 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք,  Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Փրկարարներն իրականացնում են տարհանման աշխատանքներ: