Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցյալ տարի 60-70 տոկոսով ավելի շատ հայրենադարձություն ենք ունեցել, քան 2020 և 2021 թվականներին. Զարեհ Սինանյան

Հայրենադարձության թվերը դժվար է ասել, բայց անցյալ տարի մոտ 25.000 դիմում է եղել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, այս տարի ռիթմը մի փոքր ընկել է՝ առաջին 6 ամիսների ընթացքում 10.000 դիմում է եղել, չնայած դա ևս մեծ թիվ է 2020 կամ 2021 թվականների համեմատ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Այս թիվը հիմք է տալիս եզրակացնելու, որ անցյալ տարի 60-70 տոկոսով ավելի շատ հայրենադարձություն ենք ունեցել՝ մասնավորապես ՌԴ-ից, Ուկրաինայից, բայց երկրներ կան, որտեղից հայրենադարձության թիվը տարօրինակորեն մեծ է, օրինակ՝ Ավստրալիայից։ Հնարավոր է մի մասը ձեռք է բերում անձնագիր և մեկնում է, բայց անկասկած մի մեծ մասն էլ մնում է»,- հավելեց նա։ 

Զարեհ Սինանյանի խոսքով՝ ամիսուկես է, ինչ հայրենադարձության ինտեգրման կենտրոնը բացվել է, բայց արդեն շաբաթական 60 հայրենադարձ դիմում է կենտրոնին. «Մարդիկ դիմում են ոչ միայն այն ժամանակ, երբ ֆիզիկապես արդեն Հայաստանում են, այլև նախքան Հայաստան գալը, և դա մեր նպատակներից մեկն է, որովհետև մինչև իրենց գալը մենք կարող ենք իրենց օգնել։ Եթե երիտասարդները հասկանան, որ Հայաստանն այն տեղն է, որտեղ կարող են ապագա ստեղծել, ապա ֆիզիկական հայրենադարձությունը կդառնա ժամանակի հարց։ Հիմա դեռ անվտանգային հարցեր կան, ինչպես նաև պետք է մենք կարողանանք մեր բուհական մակարդակը բարձրացնել»։

Մանրամասն՝ տեսանյութում