Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեռ մրցույթ չի հայտարարվել, ուստի տեղեկությունը, թե Սոս Ջանիբեկյանը նշանակվել է «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն, չի համապատասխանում իրականությանը. քաղաքապետարան

Դեռ մրցույթ չի հայտարարվել, ուստի տեղեկությունը, թե Սոս Ջանիբեկյանը նշանակվել է «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն, չի համապատասխանում իրականությանը. քաղաքապետարան
Հասարակություն
19:00, 15 август 2023
Օրերս լուրեր տարածվեցին, թե դերասան Սոս Ջանիբեկյանը նշանակվելու է Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն, ինչը հարուցել էր թատրոնի աշխատակիցների դժգոհությունը։
 
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Civic.am-ին հայտնեց, որ թատրոնի տնօրենի նշանակման համար  նախ պետք է մրցույթ հայտարարվի, թեկնածուները պետք է մասնակցեն մրցույթին, իսկ հաղթողը Երևանի քաղաքապետի որոշմամբ ստանձնի տնօրենի պարտականությունները:

Կոստանյանը, հերքելով լուրը, ասաց, որ դեռ մրցույթ չի հայտարարվել, չկա նաև մասնակիցների ցանկ, ուստի այն տեղեկությունները, թե Սոս Ջանիբեկյանը նշանակվել է «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն, չեն համապատասխանում իրականությանը։ Միաժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչը չհերքեց, որ Սոս Ջանիբեկյանի թեկնածության վերաբերյալ քննարկումներ կան: 

Մրցույթի ժամկետներին անդրադառնալով՝ Կոստանյանն ասաց, որ ժամկետներ դեռ չեն նախանշվում: