Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լսելով վեց տարեկան տղային` Արամ Խաչատրյանն արձանագրեց․ «Նա ընտրյալ է». այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

Այսօր մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։
 
Առնո Բաբաջանյանի ծննդյան օրը թեպետ համարվում է հունվարի 22-ը, բայց իրականում կոմպոզիտորը ծնվել է հունվարի 21-ին։ Իսկ ծննդյան օրվա փոփոխությունը ահա թե ինչի է հետ է կապված․ Առնո Բաբաջանյանի ծնունդից 3 տարի անց այդ օրը՝ հունվարի 21-ին, մահանում է Վլադիմիր Լենինը և այդ կապակցությամբ Սովետական միության 15 հանրապետություններում ամենամյա սուգ է հայտարարվում, ուստի Բաբաջանյանի հայրը փոխում է որդու ծննդյան օրը:
 
Նա Խորհրդային Հայաստանում ծնված ամենահայտնի երաժիշտն է ու նրա երաժշտությունը կրում է իր ծագման կնիքը։ 
Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ 
 
Հիմնականում ստեղծագործել է դասական, պոպ, ջազ ոճերով, իսկ  ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։
 
Առնոն դասավանդել է նաև Երևանի պետական կոնսերվատորիայում։ Դմիտրի Շոստակովիչը նրան անվանել է «դաշնամուրի փայլուն ուսուցիչ»։
 
Կոմպոզիտորը գրել է «Քեռի Բաղդասար», «Հարսնացուն հյուսիսից» և «Իմ սիրտը լեռներում է մյուզիքլները։
 
Առնո Բաբաջանյանը մահացել է 1983 թվական նոյեմբերի 11-ին լեյկեմիայի հետևանքով առաջացած բարդություններից։ Թաղվել է Երևանում՝ Թոխմախի քաղաքային գերեզմանատանը։