Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջին մասնագիտական ոլորտում վերջին երեք տարիներին ներդրվել է 21 նոր մասնագիտություն, 2022թ. նախատեսվում է ներդնել ևս երկուսը. ԿԳՄՍ նախարար

Միջին մասնագիտական ոլորտում վերջին երեք տարիներին ներդրվել է 21 նոր մասնագիտություն, 2022թ. նախատեսվում է ներդնել ևս երկուսը. ԿԳՄՍ նախարար
Գիտություն
12:19, 28 декабрь 2021
«Արհեստագործական` միջին մասնագիտական ոլորտում վերջին երեք տարիներին ներդրվել է 21 նոր մասնագիտություն: 2022թ. նախատեսվում է ներդնել ևս երկուսը»,- այսօր` դեկտեմբերի 28-ին, 2021թ․ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Վերջին երեք տարիների ընթացքում միջին մասնագիտական ոլորտի 14 հաստատություն անցել է հավատարմագրման գործընթացով: Հաջորդ տարի նախատեսվում է, որ կանցնեն ևս հինգը: 

Օրինակ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է կաթի վերամշակման լաբորատորիա` հագեցած ժամանակակից սարքավորումներով: 

Մեկնարկել է համագործակցություն «Ազնավուր հիմնադրամ»-ի հետ, արվեստի ոլորտում կրթության բարեփոխման շուրջ Երևանի մշակույթի և արվեստի քոլեջի անվանափոխության զարգացման միջոցով մենք այդ քոլեջը անվանել ենք մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով»,- հավելեց նախարարը: