Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գիտության բյուջեն ավելացել է շուրջ 85 տոկոսով, գիտնականների աշխատավարձերը կարող են մինչև երեք անգամ բարձրանալ. ԿԳՄՍ նախարար

Գիտության բյուջեն ավելացել է շուրջ 85 տոկոսով, գիտնականների աշխատավարձերը կարող են մինչև երեք անգամ բարձրանալ. ԿԳՄՍ նախարար
Գիտություն
12:40, 28 декабрь 2021
«Գիտության բյուջեն ավելացել է շուրջ 85 տոկոսով, և մեր գիտնականները, որոնք ստանում են գիտական արդյունքներ` նրանց աշխատավարձերը կարող են մինչև երեք անգամ բարձրանալ և այդ մոտեցումները մշակել է գիտության կոմիտեն»,- այսօր` դեկտեմբերի 28-ին, 2021թ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Կրթության և գիտության մասին նոր օրենք է շրջանառվել և ներկայացվել կառավարություն, շուտով այն կգնա ԱԺ»,- նշեց նախարարն ու հիշատակեց, որ «Կրթության և գիտության մասին» վերջերս ընդունած օրենքի որոշ դրույթներ ՍԴ-ն համասահմանադրական էր ճանաչել:

«2023-2024 թթ․ բուհերում ընդունելության կարգը ուզում ենք փոփոխել, որպեսզի մեր շրջանավարտները հնարավորություն ունենան միասնական քննություն հանձնել երկու անգամ: Մինչ այժմ մեկ անգամ է եղել և եթե տարբեր պատճառներով դիմորդը հաջող չի հանձնում` նա այլևս չունի հնարավորություն նույն տարում կրկին հանձնելու: Պետք է սպասի մեկ տարի: Դպրոցը նոր ավարտածի համար քննությունը մեկ անգամ անհաջող հանձնելն ու մեկ տարի ստիպված սպասելը մինչև հաջորդ քննությանը` դա սթրես է» մեկնաբանեց նախարարը: 

Վահրամ Դումանյանը հիշատակեց նաև, որ կառավարությունը այն ուսանողներին, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին, տրամադրել է մեկ կիսամյակի ուսման վարձը և կտրամադրի մինչև վերջին ուսանողը կզորացրվի ու կվերադառնա իր ուսմանը: