Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա իմ մարզչական պարտությունն է. Ալեքսանդր Պետրակովը` Լատվիա-Հայաստան հանդիպման արդյունքի մասին

Սա իմ մարզչական պարտությունն է. Ալեքսանդր Պետրակովը` Լատվիա-Հայաստան հանդիպման արդյունքի մասին
Սպորտ
23:16, 12 октябрь 2023
Հոկտեմբերի 12-ին՝ Լատվիա-Հայաստան հանդիպումից հետո, Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը:  Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

- Ձեր կարծիքը խաղի մասին, և ինչո՞ւ, ըստ Ձեզ, գրանցվեց նման արդյունք։

- Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Լատվիային հաղթանակի կապակցությամբ։ Ցանկանում եմ ասել, որ պարտության պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա։ Սա իմ մարզչական պարտությունն է։ Դեռ առավոտյան մարզման ժամանակ տեսա, որ տղաներն այնքան էլ տրամադրված չեն։ Ես այդ մասին նրանց հետ խոսեցի, բայց երևի դա բավարար ազդեցություն չգործեց։ Ես որպես մարզիչ չկարողացա տղաներին սթափեցնել։ Որպես հետևանք՝ նրանք դաշտ դուրս եկան խաղին՝ ամբողջությամբ չտրամադրված։ Նրանք երևի կարծում էին, որ վարպետությամբ գերազանցում են մրցակցին և որ իրենք կարող են ամեն ինչ, իսկ իրականում նրանք չէին տրամադրվել, որի հետևանքով նման գին վճարեցինք։ Լատվիան հավաքված էր, դաշտում նրանք ամեն ինչ ներդրեցին, իսկ մեզ մոտ այդ ամենն առհասարակ չկար, շատ խաղացողներ խաղի տրամաբանությունից դուրս էին մնացել, և սա ամբողջությամբ իմ պարտությունն էր։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ: