Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է՝ որտեղ կանցկացվեն Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը. քննարկվել են նախապատրաստական աշխատանքները

Հայտնի է՝ որտեղ կանցկացվեն Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը. քննարկվել են նախապատրաստական աշխատանքները
Սպորտ
21:06, 06 март 2024
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ:

Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը և կազմկոմիտեի անդամները շրջայց են կատարել 2025 թվականի փետրվարին կայանալիք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման համար նախատեսված վայրում: Ծանոթանալով պայմաններին՝ որոշում է կայացվել խաղերի բացման միջոցառումն անցկացնել Ջերմուկում:

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կազմկոմիտեի անդամները քննարկել են նաև խաղերի անցկացման օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել նախապատրաստական աշխատանքներին վերաբերող այլ հարցերի շուրջ: