Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ շախմատիստներն Իրանում անցկացվող մրցաշարում զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները

Հայ շախմատիստներն Իրանում անցկացվող մրցաշարում զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները
Սպորտ
13:50, 10 март 2024
Իրանի Բիրջանդ քաղաքում 8th Khavaran International մրցաշարի շրջանակներում անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
 
Մրցաշարում 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, որը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:
 
ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը 8.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: