Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայիսի սկզբին Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք. Արայիկ Հարությունյան

Մայիսի սկզբին Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք. Արայիկ Հարությունյան
Սպորտ
19:32, 14 март 2024
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Եվ ուրեմն, քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությունը: Մայիսի երեքին Երևանում կխաղան իսպանական «Բարսելոնան» և պորտուգալական «Սպորտինգը», մյուսում՝ պորտուգալական «Բենֆիկան» և իսպանական «Մայորկան»: Եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը կկայանա մայիսի հինգին:

Մայիսի սկզբին Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք: Եկե՛ք այս պատմական իրադարձությանը Ձեր երեխաների հետ: