Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Ալեքսանյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առաջատարն է

Արթուր Ալեքսանյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առաջատարն է
Սպորտ
16:31, 16 март 2024
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը 97 կգ քաշային կարգում:

Դասակարգման նոր աղյուսակում Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշում առաջինն է: Երկրորդ և երրորդ տեղերում բելառուս և կուբացի մարզիկներ են` հաջորդաբար Աբուբակար Խասլականաուն և Գաբրիել Ռոսիլլոն:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը երկրորդն է, Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշում` երրորդը: