Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի երեք մարմնամարզիկներն էլ Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում են

Հայաստանի երեք մարմնամարզիկներն էլ Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում են
Սպորտ
12:54, 20 август 2022
Հայաստանի մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամները գերազանց են մեկնարկել Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում:

Հայաստանի բոլոր երեք ներկայացուցիչներն էլ հաղթահարել են առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը:

Արտակ Այդինյանի գլխավորած հավաքականում նժույգ-թափի վրա վարժությունում Համլետ Մանուկյանը (13.800 միավոր) և Մամիկոն Խաչատրյանը (13.666 միավոր) դուրս են եկել եզրափակիչ՝ համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերով:
Օղակների վրա վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Էրիկ Բաղդասարյանը և Համլետ Մանուկյանը:
Ավելի վաղ Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների հավաքականի 5 անդամներից 4-ը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաղթահարել էին որակավորման փուլն ու դուրս էին եկել եզրափակիչ: