Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր մրցահարթակ դուրս կգան 2 հայ ծանրորդներ. Ծանրամարտի երիտասարդական ԱԱ

Այսօր մրցահարթակ դուրս կգան 2 հայ ծանրորդներ. Ծանրամարտի երիտասարդական ԱԱ
Սպորտ
16:14, 29 май 2021
Տաշքենտում ընթացող Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության շրջանակում այսօր մրցահարթակ դուրս կգան 2 հայ ծանրորդներ: Աղջիկների 81 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Լիանա Գյուրջյանը, իսկ տղամարդկանց 96 կգ քաշային կարգում՝ Գարիկ Կարապետյանը:

Դատելով մեր մարզիկների պատվիրած նախնական քաշերից՝ կարելի է ասել, որ երկուսն էլ կարող են պայքարել մեդալների համար:

Հիշեցնենք, որ վերջերս Մոսկվայում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությանը 18-ամյա Լիանա Գյուրջյանը դարձել էր բրոնզե մեդալակիր