Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության վարժություններից մեկում

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության վարժություններից մեկում
Սպորտ
17:34, 15 апрель 2023
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը նժույգ թափեր վարժությունում՝ վաստակելով 14.266 միավոր։

Առաջին տեզը զբաղեցրել է իռլանդացի Ռիս Մաքլենագանը, երկրորդ տեղը՝ բելգիացի Մաքսիմ Ժենտյեսը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության բազմամարտի վարժությունում Արթուր Դավթյանը չորրորդ տեղն էր զբաղեցրել։