Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարմիր քարտեր ու գերլարված պայքար․ Փյունիկի կամային հաղթանակը Արարատ-Արմենիայի նկատմամբ

Կարմիր քարտեր ու գերլարված պայքար․ Փյունիկի կամային հաղթանակը Արարատ-Արմենիայի նկատմամբ
Սպորտ
23:00, 23 август 2023
Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում  ընդունել էր «Փյունիկին»  ու պարտվեց 1։2 հաշվով․ գրում է armsport.am-ը։

Առաջին խաղակեսի սկբզնամասն անցավ գրեթե հավասար պայքարում, բացակայում էին սուր գործողությունները։ 23-րդ րոպեին Յեննե Տենտոնը փոխանցում ստացավ սեփական կիսադաշտից և պոկվելով «Փյունիկի» երկու պաշտպաններից, կարողացավ գրավել Բուչնևի պաշտպանած դարպասը։ Բաց թողած գոլից հետո հյուրերն վելի ակտիվ գործեցին, առաջին խաղակեսի վերջնամասն անցավ Եղիշե Մելիքյանի թիմի առավելությամբ։

Առաջին կես հիմնական ժամանակի վերջում հյուրերը կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն  նպաստավոր դիրքից Ժունինյոյի գլխով հարվածը շեղ ստացվեց։ Թիմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվով։

Երկրորդ կեսում կրքերը խաղադաշտում թեժացան։ Խաղակեսն սկսվեց «Փյունիկի» առավելությամբ, գնդակը հիմնականում տանտերերի կիսադաշտում էր, իսկ «Արարատ-Արմենիան» փորձում էր հակգրոհներով կրկնապատկել առավելությունը։ 61-րդ րոպեին տանտերերը վտանգավոր դիրքում ստացան տուգանայինի իրավունք։ Արթուր Սերոբյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
67-րդ րոպեին կրկնապատկերը դիտելուց հետո մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Արարատ-Արմենիայի» դարպասին, որը հստակ իրացրեց Արտակ Դաշյանը։

Երկրորդ կեսի միջնամասում խաղադաշտում կրքերտժը սրվեցին։ Խաղադաշտում ընթանում էր կոշտ պայքար։ Հերթական խախտումին բուռն արձագանքեց Վարդան Մինասյանը, որը կարմիր քարտ ստացավ։
Խաղադաշտից հեռանալիս Մինասյանը հարվածեց ու կոտրեց 4-րդ պաշտոնյայի համար նախատեսված սեղանը։
Արարատ-Արմենիայի կազմում կարմիր քարտ ստացավ նաև Յեննե Տենտոնը։

75-րդ րոպեին հյուրերը կարողացան առաջ անցնել հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Ժունինյոն։
Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ։
Այսպիսով, անցկացրած 4 խաղից հետո «Փյունիկն» 8 միավորով 2-րդն է։ «Արարատ-Արմենիան» 6-րդն է 6 միավորով։