Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հյուսիսային Կորեան ստորջրյա միջուկային զենք է փորձարկել

Հյուսիսային Կորեան ստորջրյա միջուկային զենք է փորձարկել
Աշխարհ
10:31, 19 январь 2024
Հյուսիսային Կորեան փորձարկել է «Հեիլ-5-23» ստորջրյա միջուկային զենքը, ասվում է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
 
Ճապոնական ծովի ջրային ավազանում զենքի փորձարկումը, պնդում է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը, պատասխանն է ռազմածովային զորավարժությունների, որոնք ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան անցկացրել են հունվարի 15-17-ը:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի և նրա սատելիտների անխոհեմ գործողությունները, որոնք նոր տարվա հենց սկզբից լրջորեն սպառնում են Հյուսիսային Կորեայի անվտանգությանը, և խստորեն զգուշացնում ենք աղետալի հետևանքների մասին»,- ասված է հայտարարության մեջ։