Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոլի․ այսօր հնդիկները նշում են գույների փառատոնը․ լուսանկարներ

Հոլի․ այսօր հնդիկները նշում են գույների փառատոնը․ լուսանկարներ
Աշխարհ
14:22, 25 март 2024
Միլիոնավոր հնդիկներ տոնում են Հոլին, որը հայտնի է ամբողջ աշխարհում որպես գույների փառատոն։ Փառատոնը նշվում է գարնան սկիզբ, խորհրդանշելով բարու հաղթանակը չարին։ Որպես տոնակատարության մի մաս, խարույկներ են վառում Հոլիի նախորդ օրը երեկոյան՝ հավատալով, որ դրանք կկործանեն վատը, որպեսզի բարին հաղթի:Հոլին անցկացվում է լուսնային ամսվա վերջին՝ լիալուսնի օրը։

Տոնի հիմքում ընկած է Հոլիկայի՝ կին դևի հինդուական լեգենդը, որը փորձում էր սպանել իր եղբորորդուն՝ Պրահլադին, քանի որ նա երկրպագում էր Վիշնու աստծուն: Բայց Պրահլադը հրաշքով փրկվում է այրվող կրակից։ 

Գանդինագարի մոտ գտնվող գյուղերից մեկում կիրակի գիշերը վառվել է 200 տոննա փայտով հսկայական խարույկ։ Քանի որ դա Հնդկաստանում ամենահայտնի տոներից մեկն է, միլիոնավոր մարդիկ Հոլիին նախորդող օրերին ճանապարհորդում են իրենց հայրենի քաղաքներն ու գյուղերը: Փառատոնը նշելու համար երկրի մի քանի շրջաններում հսկայական երթեր են անցկացվում։ Մարդիկ պարում են, երգում ու խնջույքներ անում։ Այն համարվում է պետական տոն:

Հավելենք, որ տոնակատարություններ են անցկացվել նաև հարևան Նեպալում։